19:10  ,  25 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը

Daily Star-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը «Հալ Սիթի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի արտագնա խաղում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Սմոլինգ, Շոու, Ֆելաինի, Պոգբա, Մխիթարյան, Ռունի, Մարտիալ, Իբրահիմովիչ:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում Մխիթարյանը 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել «Բորնմութի» (3:1) եւ «Սաութհեմփթոնի» (2:0) դեմ:

Երրորդ տուրի «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում