15:33  ,  25 օգոստոսի, 2016

«Բարսելոնան» հաստատեց Սիլեսենի տեղափոխությունը (ֆոտոշարք)

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենի տեղափոխության մասին:

Օգոստոսի 25-ին Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել կատալոնական ակումբում, որը նրան կներկայացնի վաղը: Սիլեսենի պայմանագիրը նախատեսված է 5 տարով, իսկ տրանսֆերը կազմել է 13 միլիոն եվրո՝ գումարած 2 միլիոն բոնուսներ:

«Բարսելոնայում» Սիլեսենը կփոխարինի չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին, որը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»: Դարպասապահը 2011-ին հոլանդական ՆԵԿ-ից էր տեղափոխվել «Այաքս»: Հոլանդիայի հավաքականի կազմում նա խաղում է 2013-ից եւ անցկացրել է 30 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում