16:10  ,  25 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է կրճատել կազմը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան կարիերան կշարունակի իսպանական «Գրանադայում», տեղեկացնում է Daily Mail-ը:

Իսպանական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին:

Պերեյրան 2011-ից է միացել «Մանչեսթեր Յունայթեդին», որի գլխավոր թիմում անցկացրել է 14 խաղ եւ խփել մեկ գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում