13:15  ,  25 օգոստոսի, 2016

Ռուսաստանի Գավաթ. Յուրի Ուդունյանի գեղեցիկ գոլը

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մախաչկալայի «Լեգիոն-Դինամոն» տանը 1:2 հաշվով պարտվել է Աստրախանի «Վոլգարին» եւ լքել պայքարը: Դաշտի տերերի կազմում հաշիվը 9-րդ րոպեին բացել է 22-ամյա կիսապաշտպան Յուրի Ուդունյանը, սակայն ընդմիջումից հետո հյուրերը խփել են 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում