17:41  ,  25 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է անվճար բաց թողել Շվայնշտայգերին

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից անվճար բաժանվելու տարբերակը, գրում է The Guardian-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնը նման որոշում է կայացրել 32-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Շվայնշտայգերը շաբաթական ստանում է 140 հազար ֆունտ ստերլինգ եւ մնացած 2 տարում ակումբը նրան պետք է վճարի մոտ 15 միլիոն ֆունտ աշխատավարձ: Գերմանացու գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը։

Վերջերս Շվայնշտայգերը հայտարարել էր, որ«Մանչեսթեր Յունայթեդը» լինելու է իր վերջին ակումբը Եվրոպայում: MLS-ում եւ Չինաստանում տրանսֆերային պատուհանն արդեն փակ է, եւ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Քաթար կամ ԱՄԷ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում