12:05  ,  25 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության անոնս

Մոնակոյում օգոստոսի 25-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Վիճակահանությունից առաջ 24 ակումբներ բաժանվել են 4 զամբյուղների: Առաջին զամբյուղում են Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու ՈւԵՖԱ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող 7 առաջնությունների չեմպիոնները: Մյուս զամբյուղներում թիմերն ընդգրկվում են ըստ ակումբային վարկանիշների:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղերը կայանալու են սեպտեմբերի 13-ին եւ 14-ին:

«Առաջին զամբյուղ». «Ռեալ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Լեսթեր» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), ԲԿՄԱ (Ռուսաստան):

«Երկրորդ զամբյուղ». «Աթլետիկո» (Իսպանիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Արսենալ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Սեւիլիա» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Նապոլի» (Իտալիա), «Բայեր» (Գերմանիա):

«Երրորդ զամբյուղ». «Բազել» (Շվեյցարիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Լիոն» (Ֆրանսիա), ՊՍՎ (Հոլանդիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բրյուգե» (Բելգիա), «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա):

«Չորրորդ զամբյուղ». «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ «Մոնակո» (Ֆրանսիա), Բեշիկթաշ» (Թուրքիա), «Լեգիա» (Լեհաստան), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Ռոստով» (Ռուսաստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում