11:40  ,  25 օգոստոսի, 2016

Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Ռոնալդուի

Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստի իր վարկածը:

«Կարծում եմ՝ Պեպեն անցկացրեց հիասքանչ մրցաշրջան, գուցե լավագույնը նրա կարիերայում: Անկասկած, նա Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստն էր եւ «Ռեալի» լավագույն խաղացողներից Չեմպիոնների լիգայում:

Ուրախ եմ, որ Եվրո-2016-ում նրան ընդգրկեցին խորհրդանշական հավաքականում: Իմ կարծիքով, Պեպեն առաջնության լավագույն ֆուտբոլիստն էր»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» Եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Ռոնալդուի, որը ծնկի վնասվածքի պատճառով պատգարակով լքել էր խաղադաշտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս