11:10  ,  25 օգոստոսի, 2016

Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին հասավ երրորդ դիվիզիոնի թիմ, «Լեսթերին»՝ «Չելսին»

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում կայացել է երրորդ փուլի վիճակահանությունը, փոխանցում է BBC-ն:

Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի «Սուոնսիի» հետ, իսկ Անգլիայի չեմպիոն «Լեսթերին» բաժին է հասել Լոնդոնի «Չելսին»: «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը կչափի «Նորթհեմփթոնի» հետ, որը հանդես է գալիս Անգլիայի առաջին լիգայում (երրորդ դիվիզիոն):

Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Նոթինգեմ Ֆորեստ» – «Արսենալ»

«Լիդս» – «Բլեքբերն»

ՔՊՌ – «Սանդերլենդ»

«Վեստ Հեմ» – «Աքրինգթոն Սթենլի»

«Սաութհեմփթոն» – «Քրիստալ Փելաս»

«Սուոնսի» – «Մանչեսթեր Սիթի»

«Ֆուլհեմ» – «Բրիստոլ Սիթի»

«Բորնմութ» – «Պրեստոն»

«Տոտենհեմ» – «Հիլինգհեմ»

«Էվերտոն» – «Նորվիչ»

«Դերբի» – «Լիվերպուլ»

«Նորթհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բրայթոն» – «Ռեդինգ»

«Նյուքասլ» – «Վուլվերհեմփթոն»

«Սթոք Սիթի» – «Հալ Սիթի»

«Լեսթեր» – «Չելսի»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում