10:06  ,  25 օգոստոսի, 2016

US Open. Կարեն Խաչանովի ու Ալեքսանդր Սարկիսյանի մրցակիցները

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը հաղթահարել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման առաջին փուլի արգելքը: Առաջին մրցախաղում 20-ամյա թենիսիստը 6:4, 6:4 հաշվով հաղթել է բոսնիացի Միրզա Բաշիչին:

Հաջորդ փուլում օգոտսոսի 25-ին Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Ադրիան Մենենդես-Մասեյրասը: 

US Open-ի որակավորման երկրորդ փուլում ուժերը կփորձի նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող 26-ամյա Ալեքսանդր Սարկիսյանը, որը կմրցի ֆրանսիացի Կվենտին Հալիսի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում