09:45  ,  25 օգոստոսի, 2016

Հովհաննես Համբարձումյանի գոլը «Վարդարին» օգնել է հաղթել 9:0 հաշվով

Ֆուտբոլի Մակեդոնիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Վարդարը» մրցակցի խաղադաշտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Սկենդերբեու Պորոյի» նկատմամբ:

«Վարդարի» չորրորդ գոլը 44-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որն անվրեպ է 11 մետրանոց հարվածը: «Վարդարը» 1/8 եզրափակիչում է, որտեղ մրցակիցը դեռ հայտնի չէ:

Տեսանյութում Համբարձումյանի գոլը՝ 5:50-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում