01:22  ,  25 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. Վերջին ուղեգիրը նվաճեց Զագրեբի «Դինամոն», բոլոր հաջողակները

Զագրեբի «Դինամոն» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին ուղեգիրը՝ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով առավելության հասնելով ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ:

Որակավորման փուլի արդյունքում, հիմնական մրցաշարի ուղեգրեր նվաճեցին նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին», ռուսական «Ռոստովը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», դանիական «Կոպենհագենը», պորտուգալական «Պորտուն», «Մոնակոն», բուլղարական «Լուդոգորեցը», լեհական «Լեգիան» եւ շոտլանդական «Սելթիկը»:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում