23:53  ,  24 օգոստոսի, 2016

Մայքլ Ֆելփսը 2,5 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Արիզոնայում

Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո կարիերան ավարտելու մասին հայտարարած ամերիկացի լողորդ, 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը առանձնատուն է գնել Արիզոնայում՝ վճարելով 2,5 միլիոն դոլար, հաղորդում է tmz.com-ը:

560 քմ տարածքով առանձնատունն ունի հինգ ննջարան, վեց լոգասենյակ, հինգ հյուրասենյակ՝ բուխարիներով, լողավազան:

Մայքլ Ֆելփսի տարեկան եկամուտը 6,3 միլիոն դոլար է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում