22:16  ,  24 օգոստոսի, 2016

Իննա Տրաժուկովա. Միխայիլ Մամիաշվիլիի ներողությունը չեմ ընդունում

Ռիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն կրած ռուսաստանցի ըմբիշ Իննա Տրաժուկովան հայտարարել է, որ չի ընդունում Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի ներողությունը:

«Ես կարդացի լրատվամիջոցներում, որ Մամիաշվիլին հրապարակայնորեն ներողություն է խնդրել ինձնից, սակայն նա չի նշել, որ ներողություն է խնդրում ինձ հարվածելու եւ ինձ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելու համար: Բացի այդ, նա անձամբ ինձնից ներողություն չի խնդրել: Մամուլի ասուլիսում նա ասել է, թե մենք դեռ հազար անգամ կողջագուրվենք, բայց ես չեմ պատրաստվում դա անել նրա արարքներից հետո: Հանդիպել եմ սպորտի նախարար Մուտկոյի հետ, պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել: Սպորտի նախարարն աջակցում է ինձ»,- Տրաժուկովայի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Մարզուհին Ռիոյում հայտարարել է, որ իրեն հարվածելու եւ անպատվելու համար դատի է տալու Մամիաշվիլիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում