21:49  ,  24 օգոստոսի, 2016

Լոնդոնի «Արսենալը» կփորձի գնել Ալվարո Մորատային եւ Խամես Ռոդրիգեսին

Լոնդոնի «Արսենալը» հույս ունի մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային եւ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, գրում է donbalon-ը: Գործարքի շուրջ համաձայնության հասնելու դեպքում, Արքայական ակումբը «Արսենալից» կպահանջի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը:

«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ակումբը տրանսֆերների համար գումար չի խնայի: Մորատայի եւ Խամեսի տրանսֆերները միասին գնահատվում են 110 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում