21:11  ,  24 օգոստոսի, 2016

«Չելսիի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվողը տեղափոխվեց Հնդկաստան

Լոնդոնի «Չելսիի» եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, իսլանդական ֆուտբոլի լեգենդար խաղացող Էյդուր Գուդյոնսենը կարիերան կշարունակի Հնդկաստանի Սուպերլիգայում: Նա պայմանագիր է կնքել «Պունա Սիթի» ակումբի հետ: 37-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը նորվեգական «Մոլդեն» էր:

«Չելսիի» հետ Գուդյոնսենը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

1996-2016 թվականներին Իսլանդիայի հավաքականում Գուդյոնսենն անցկացրել է 88 հանդիպում, խփել է 26 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում