20:50  ,  24 օգոստոսի, 2016

Ռուսաստանի Սուպերլիգա-1-ին պատրաստվող «Ուրարտուն» պայմանագրեր է կնքել 10 խաղացողների հետ (ֆոտո)

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները 10 խաղացողների հետ.

Պաշտպաններ. Ամիրան Ամիրխանով, Արթուր Խաչատուրյան, Վիկտոր Ուսկով, Սերգեյ Պոլուխին, Էդգար Բաբայան:

Հարձակվողներ. Միքայել Պողոսյան, Վիկտոր Հովսեփյան, Անդրեյ Կոնստանտինով, Նիկիտա Զախարով:

Կենտրոնական. Մարսել Հովսեփյան: 

Թիմի համալրումը շարունակվում է եւ կավարտվի սեպտեմբերին:

«Ուրարտուն» հոկտեմբերից պետք է մասնակցի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությանը: Թիմի կորիզը կազմելու են Հայաստանի հավաքականի խաղացողները: «Ուրարտուն» տնային հանդիպումները կանցկացնի Երեւանի «Միկա» մարզահամալիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում