20:14  ,  24 օգոստոսի, 2016

Իկեր Կասիլյասը կրկնեց Ռայան Գիգզի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճած պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզի ռեկորդը եւ 18-րդ մրցաշրջանը կանցկացնի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

16 մրցաշրջան Կասիլյասն անցկացրել է Մադրիդի «Ռեալի» հետ: Արքայական ակումբում նա դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր: Կասիլյասը 18-րդ մրցաշրջանն անընդմեջ է խաղալու Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

«Պորտուն» որակավորման վերջին փուլում դուրս է թողել իտալական «Ռոմային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում