19:46  ,  24 օգոստոսի, 2016

Ռայոլան Բալոտելիի ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»

Իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան ջանք է գործադրում մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը լուծել իր հաճախորդի զբաղվածության հարցը: Բալոտելիի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Լիվերպուլին», սակայն անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված չէ նրա ծառայություններով:

Ռայոլան ու ֆուտբոլիստը ցանկանում են նոր ակումբ գտնել Անգլիայի Պրեմյեր լիգայում: Ռայոլան բանակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ առաջարկելով Բալոտելիի ծառայությունները, հաղորդում է gazzamercato-ն: Բանակցություններ են ընթանում նաեւ «Էվերտոնի» հետ:

Ռայոլայի ֆուտբոլիստներից արդեն «Մանչեսթեր Յունայթեդում» են Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան եւ Զլատան Իբրահիմովիչը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս