Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին մեկնաբանել է Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իննա Տրաժուկովայի մեղադրանքները: Կանանց Ռուսաստանի հավաքականի ըմբիշը բրոնզե մեդալի տանուլ տված գոտեմարտից հետո հայտարարել էր, որ ֆեդերացիայի նախագահը հարվածել է իրեն:
«Հարվածե՞լ եմ մարզուհուն: Ամեն ինչ եղել է այդպես, բայց ամեն ինչ եղել է ոչ այդպես: Ես դա չեմ համարում լուրջ կոնֆլիկտ: Հազար անգամ պատրաստ եմ ներողություն խնդրել Իննայից եւ մեր ամբողջ թիմից: Սակայն մարզիկը չի կարող թուլակամ եւ անտարբեր լինել: Կարծում եմ՝ կանցնի որոշակի ժամանակ, եւ իմ ներողությունը կընդունվի»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է Championat-ը:
Միջադեպից հետո Իննա Տրաժուկովան հայտարարել էր, որ դիմելու է դատախազություն եւ պատասխանատվության է կանչելու Մամիաշվիլիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում