18:12  ,  24 օգոստոսի, 2016

Բաստիան Շվայնշտայգեր. «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի իմ վերջին ակումբը Եվրոպայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ կարիերան չի շարունակի որեւէ այլ եվրոպական ակումբում՝ ակնարկելով տեղափոխությունը ՄԼՍ կամ Ասիա:

«Ես հարգում եմ մյուս ակումբները, սակայն միայն հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կարող էի լքել «Բավարիան»: «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի իմ վերջին ակումբը Եվրոպայում: Եթե իմ օգնությունը պահանջվի, ես պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ: Ստեղծված իրավիճակում ավելացնելու ոչինչ չունեմ: Շնորհակալ եմ երկրպագուներին նախորդ շաբաթների ընթացքում ցուցաբերած հսկայական աջակցության համար»,- Թվիթերում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում Շվայնշտայգերին տեսնել թիմում եւ թույլ չի տալիս նրան մարզվել գլխավոր թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում