15:41  ,  24 օգոստոսի, 2016

ESPN. Մոուրինյոն պետք է չհետաձգի Հենրիխ Մխիթարյանին հնարավորություն տալու պահը

Հենրիխ Մխիթարյանին վստահություն է հարկավոր, գրում է ամերիկյան ESPN-ը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված հոդված է հրապարակել:

«Չնայած նրան, որ Մխիթարյանը բավականաչափ խաղային ժամանակ չստացավ մեկնարկային 3 պաշտոնական խաղերում, նա չունի կասկածելու առիթ, որ թխվածքի ամենահամեղ պատառն է: Մոուրինյոն Լինգարդին ու Մատային չընտրեց նրա համար, որ նրանք ավելի տաղանդավոր են, պարզապես նրանք ավելի համապատասխան տարբերակ էին՝ հաշվի առնելով մրցակիցներին:

Սակայն Մոուրինյոն պետք է չհետաձգի հայ փլեյմեյքերին հնարավորություն տալու պահը: 27-ամյա կիսապաշտպանին վստահություն է հարկավոր: Ավելորդ չի լինի հիշել Արյեն Ռոբենի խոսքերն այն մասին, որ Մոուրինյոյի հետ աշխատելու համար պետք է հիանալի պատրաստված լինել հոգեբանորեն:

Մխիթարյանին պետք է տրամադրել տակտիկական ազատություն, ինչը Պոլ Պոգբան ուներ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում: Պետք չէ Մոռանալ, որ Մոուրինյոյի օրոք Դե Բրույնեն չխաղաց «Չելսիում»:

Մխիթարյանի վստահության եւ ճիշտ գործողությունների մասին վկայեցին «Սաութհեմփթոնի» դեմ խաղի վերջին 15 րոպեները, եւ դրանց հաշվին նա կարող է ակնկալել կանոնավոր խաղային պրակտիկա առաջիկայում»,- գրում է հեղինակավոր կայքը:

Հիշեցնենք, որ «Բորնմութի» եւ «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի խաղերում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին: Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի 27-ին հյուրընկալվելու է «Հալ Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով