16:47  ,  24 օգոստոսի, 2016

Բաուսան՝ Մեսիին. Դու ոչինչ պետք չբացատրես, պարզապես քեզ կհրավիրեմ հավաքական

Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ազատել է ազգային թիմ վերադառնալու որոշման վերաբերյալ բացատրություններ տալուց, գրում է La Nación-ը:

Մեսիի ու Բաուսայի միջեւ՝ Իսպանիայում կայացած հանդիպմանը մարզիչը նշել է հետեւյալը. «Քեզ ոչինչ պետք չէ բացատրել, պարզապես քեզ կհրավիրեմ հավաքական, եւ վերջ»:

Հիշեցնենք, որ Մեսին ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին, սակայն վերջերս հայտնեց մտափոխվելու մասին: Նա Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս հարձակվողը գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում