14:38  ,  24 օգոստոսի, 2016

Ռոման Ամոյանը եւ Վարշամ Բորանյանը հանդես կգան Իրանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Ռոման Ամոյանը (59 կգ) եւ Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Հայ ըմբիշները կներկայացնեն Իզե քաղաքի համանուն թիմը եւ կմասնակցեն առաջնության առաջին փուլին, որը կայանալու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում