Շարունակելու եմ մնալ սպորտում, մարզվելու եմ եւ փորձելու եմ նվաճել նոր բարձունքներ: Մինչեւ մարզումներս վերսկսելը՝ կհանգստանամ եւ կվերականգնեմ վնասվածքներս:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016-ում սպորտային մարմնամարզության նժույգի վարժությունում 7-րդ տեղ զբաղեցրած, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հարություն Մերդինյանը նժույգի վարժության եզրափակիչում ցույց տվեց 14.933 արդյունք:
«Լարվածությունն ու դաստակի ցավերն այդքան էլ չխանգարեցին ինձ: Ես ամբողջ կյանքում վնասվածքներով եմ մասնակցել մրցումներին: Ինձ թվում է՝ երեւի խնդիրը ոչ լիարժեք առողջանալն էր եւ գերհոգնածությունը: Երեւի ուժերս սպառվել էին եւ դա էր պատճառը, որ չկարողացա ուժերս լիարժեք հավաքել եւ մաքուր կատարել վարժությունս»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Նժույգի վարժության օլիմպիական որակավորման փուլում 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հավաքել էր 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում