14:06  ,  24 օգոստոսի, 2016

Ռոնալդուն ռիսկի չի դիմի

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի նաեւ «Սելտայի» դեմ Պրիմերայի երկրորդ տուրի խաղին, որը կկայանա օգոստոսի 27-ին, հաղորդում է AS-ը:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի ավագը չի ցանկանում ռիսկի դիմել եւ մտադիր է խաղադաշտ վերադառնալ սեպտեմբերի 10-ին: Այդ օրը «Ռեալը» Պրիմերայի երրորդ տուրում մրցելու է «Օսասունայի» հետ:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից, որը նա ստացել էր Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի եզրափակիչում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս