12:42  ,  24 օգոստոսի, 2016

Մարկոս Պիզելիի գեղեցիկ գոլը տուգանայինից

Տեսանյութում ներկայացված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի առաջին գոլը Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» թիմի կազմում:

Գերմանիայում հավաք անցկացնող «Ալ Ֆուջեյրան» ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական «Կիրխանշերինգին», իսկ միակ գոլը Պիզելին խփել էր տուգանայինից:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի «Ալ Ռայեդից» է տեղափոխվել «Ալ Ֆուջեյրա»: Պիզելին հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ օգոստոսի 31-ին Չեխիայի հետ ընկերական խաղին եւ սեպտեմբերի 4-ին Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում