11:40  ,  24 օգոստոսի, 2016

«Արարատը» կմասնակցի հոկեյի Բելառուսի բաց առաջնությանը

«Արարատ» ակումբը կմասնակցի տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնությանը: Մրցաշարում հանդես գան 12 թիմեր, տեղեկացնում է hockey.by-ն:

«Այս թիմն արդեն ծանոթ է բելառուս երկրպագուներին: Նախորդ մրցաշրջանում «Արարատը» մասնակցեց մանկապատանեկան լիգային եւ 11 թիմերի մեջ գրավեց 6-րդ տեղը: հասկանալի է, որ մանկապատանեկան հոկեյից մեծահասակների մրցմանն անցնելը բարդ է, սակայն, տեսնելով «Արարատի» ձգտումը, կարծում եմ, որ տղաների մոտ աման բան կստացվի: Թիմն իր տնային խաղերը կանցկացնի Օրշա քաղաքում»,- ասել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի մարզական տնօրեն Ալեքսանդր Խրոմիլեւը:

«Արարատն» առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին կամ 12-ին՝ մրցելով «Բրեստ-2» թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս