10:42  ,  24 օգոստոսի, 2016

Գվարդիոլան ու Հարթը վիճել են մարզման ժամանակ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ու անգլիացի դարպասապահ Ջո Հարթը վիճել են մարզման ժամանակ, գրում է Daily Mail-ը:

Իսպանացի մասնագետի՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո Անգլիայի հավաքականի դարպասապահը դուրս է մնացել թիմի մեկնարկային կազմից: Անգլիական ակումբն էլ մոտ է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի ձեռք բերելուն:

Վերջերս Գվարդիոլան նշել էր, որ պատրաստ է բաց թողնել Ջո Հարթին, եթե դարպասապահը խնդրի այդ մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում