09:56  ,  24 օգոստոսի, 2016

«Չելսին» ու «Լիվերպուլը» հաղթել են գոլառատ խաղերում

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» 5:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բարթոն Ալբիոնի» նկատմամբ, իսկ «Չելսին» տանն ուժեղ է գտնվել «Բրիստոլից»՝ 3:2: Լոնդոնցիներից դուբլի հեղինակ է դարձել բելգիացի հարծակվող Միչու Բատշուային, իսկ լիվերպուլցիներից՝ անգլիացի ռմբարկու Դանիել Սթարիջը:

«Չելսին» ու «Լիվերպուլը» դուրս են եկել 1/16 եզրափակիչ:

Անգլիական լիգայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Բարթոն Ալբիոն» - «Լիվերպուլ»՝ 0:5

Դիվոկ Օրիջի, 15, Ռոբերտո Ֆիմինո, 22, Թոմ Նեյլոր, 61 (ինքնագոլ), Դանիել Սթարիջ, 78, 83

«Չելսի» – «Բրիստոլ»՝ 3:2

Միչու Բատշուայի, 29, 41, Վիկտոր Մոզես, 31 – Պետե Հարթլի, 35, Էլիս Հարիսոն, 48 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում