00:39  ,  24 օգոստոսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Պորտուն» դուրս թողեց «Ռոմային», օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել են որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումները: Խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեց պորտուգալական «Պորտուն», որը երկու հանդիպումների արդյունքում պայքարից դուրս թողեց իտալական «Ռոմային»: 

«Մոնակոն» հաղթահարեց իսպանական «Վիլյառեալի» արգելքը: Հիմնական մրցաշարում հանդես կգան նաեւ բուլղարական «Լուդոգորեցը», լեհական «Լեգիան» եւ շոտլանդական «Սելթիկը»:

Պարտված թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:3 (առաջին խաղ՝ 1:1)

Աուգուստո Ֆելիպե, 8, Միգել Լայուն, 73, Խեսուս Մանուել Կորոնա, 75

Հեռացումներ՝ Դանիելե Դե Ռոսի («Ռոմա»), 39, Էմերսոն («Ռոմա»), 50

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1)

Ֆաբինյո, 90+1, 11մ

«Վիկտորիա» (Չեխիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 0:2)

Միխալ Դյուրիշ, 7, Ալեշ Մատեյու, 64 - Վիրգիլ Միսիդիան, 16, Ջոնաթան Կաֆու, 90+5

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 2:5)

Բեն Սահար, 21, Օվիդիու Հոբան, 48

«Լեգիա» (Լեհաստան) - «Դանդոլկ» (Իռլանդիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:0)

Միխալ Կուխարչիկ, 90+2 - Ռոբի Բենսոն, 19

Հեռացում՝ Ադամ Գլոուշեկ («Լեգիա»), 67, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում