23:43  ,  23 օգոստոսի, 2016

ՄԼՍ-ի ակումբը հետաքրքրված է Ուեյն Ռունիի ծառայություններով

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» ակումբը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիին: Ամերիկյան ակումբի սեփականատեր Մերիթ Փոլսոնը վստահ է, որ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է վառ կարիերա ունենալ ԱՄՆ-ում:

«Վստահ եմ, որ Ռունին դեռ մի քանի հաջող տարիներ կունենա: Կարծում եմ՝ նրա նման ֆուտբոլիստի հայտնվելը մեր երկրում վառ իրադարձություն կլիներ ՄԼՍ-ի համար»,- Փոլսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում Ուեյն Ռունին խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում