23:10  ,  23 օգոստոսի, 2016

Չիչարիտոն ձեռքի կոտրվածք է ստացել սեփական բնակարանում

Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդես Չիչարիտոն սեփական բնակարանում ընկել է աստիճանից եւ աջ դաստակի կոտրվածք է ստացել: Գերմանական ակումբի կայքը հաղորդում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի առաջիկա հանդիպումները: Ապաքինման համար կպահանջվի առնվազն երկու շաբաթ:

Գերմանիայի անցած առաջնության 28 հանդիպումներում Չիչարտոն խփել է 17 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում