21:49  ,  23 օգոստոսի, 2016

«Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց իրաքյան թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է անցկացրել Իրաքի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Զախո» թիմի հետ, որը մարզումային հավաք է անցկացնում Հայաստանում:

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Դարպասի գրավում չի գրանցվել: 

Իրաքի անցած առաջնությունում «Զախոն» 20 թիմերի պայքարում գրավել է 9-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում