22:09  ,  23 օգոստոսի, 2016

«Բարսելոնայի» դարպասապահը ժամանել է Մանչեսթեր (ֆոտո)

«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն ժամանել է Մանչեսթեր: Չիլիացի խաղացողը օգոստոսի 23-ին պայմանագիր կկնքի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ, հաղորդում է sport-english.com-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական ակումբը Կլաուդիո Բրավոյին կվճարի տարեկան 16 միլիոն եվրո:

Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթիից» կհեռանա անգլիացի դարպասապահ Ջո Հարթը, որը չի վայելում Գվարդիոլայի վստահությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում