20:12  ,  23 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Հալ Սիթիի» դեմ խաղին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատրաստվում է «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը:

Երկու տուրից հետո պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը վաստակել է 6 միավոր: «Բորնմութի» (3:1) եւ «Սաութհեմփթոնի» (2:0) դեմ հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով