17:12  ,  23 օգոստոսի, 2016

Նարեկ Բեգլարյանը՝ խորհրդանշական հավաքականում

«Ժետիսուի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«Ընտրելով լավագույն հարձակվողներին՝ կնշենք Նարեկ Բեգլարյանին ու Ալեքսեյ Շչետկին։ Երկուսի մոտ էլ նկատվում էր ձգտում եւ առանց գոլի խաղադաշտից չհեռացան: Չնայած Նարեկի թիմը հաղթեց, իսկ Ալեքսեյինը՝ պարտվեց, բայց դժվար է նրանց մեղադրելու առիթ գտնել»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Ժետիսուն» տանը 2:0 հաշվով հաղթել էր «Տոբոլին», իսկ հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացել էր Նարեկ Բեգլարյանը՝ խփելով առաջին գոլը Ղազախստանի առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում