11:57  ,  23 օգոստոսի, 2016

«Հերակլեսի» կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

Հոլանդական «Հերակլեսի» կիսապաշտպան Գոռ Աղբալյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքական, հայտնում է ակումբի կայքը:

Հայաստանի թիմը սեպտեմբերի 6-ին Եվրո-2017-ի ընտրական փուլի խաղ է անցկացնելու Բուլղարիայի երիտասարդական հավաքականի հետ: 19-ամյա Աղբալյանն առաջին անգամ չէ հրավիրվում Հայաստանի երիտասարդական հավաքական, որի կազմում դեռ չի խաղացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում