09:24  ,  23 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդում» 8 տարի անցկացրած ֆուտբոլիստը միացավ Յապ Ստամի թիմին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Թայգեր Բլեքետը կարիերան կշարունակի Անգլիայի Չեմպիոնշիփում: 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել «Ռեդինգը», հայտնում է ակումբի թիվիթրեյան էջը:

Բլեքետը կնքել է 3 տարվա պայմանագիր եւ ստացել 24 համարի մարզաշապիկը: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է եւ 8 տարի անցացրեց ակումբի համակարգում: «Ռեդինգի» գլխավոր մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպան Յապ Ստամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում