17:27  ,  22 օգոստոսի, 2016

«Բարսելոնան» կգնի «Վալենսիայի» հարձակվողին

«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերն առաջիկա օրերին կտեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է mundodeportivo-ն: Կողմերը հաջողությամբ ավարտել են բանակցությունները: «Վալենսիան» 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար կստանա 30 միլիոն վերո:

«Բարսելոնայի» մարզչական շտաբը Պակո Ալկասերին կօգտագործի Մեսի-Սուարես-Նեյմար եռյակից որեւէ մեկին հանգիստ տալու դեպքում:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը «Վալենսիային» է պատկանում 2010-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս