22:45  ,  21 օգոստոսի, 2016

«Սպարտակը»՝ առաջատար

Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 2:0 հաշվով հաղթեց «Կրասնոդարին» եւ 10 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Դաշտի տերերի 2 գոլերն էլ խփեց 25-ամյա հարձակվող Զե Լուիշը:

2-3-րդ տեղերը բաժանող «Ամկարն» ու ԲԿՄԱ-ն ունեն 8-ական միավոր, իսկ կրասնոդարցիները՝ 7:

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Սպարտակ» - «Կրասնոդար»՝ 2:0

Զե Լուիշ, 15, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում