19:09  ,  19 օգոստոսի, 2016

Վրաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Սեւիլիա»

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Աբուրջանիան կարիերան կշարունակի «Սեւիլիայում», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս իսպանական «Խիմնաստիկում»:

Ոչ պաշտոնական տվյալներով, ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Սեւիլիան» վճարել է 1,5 միլիոն եվրո՝ կնքելով չորս տարվա պայմանագիր: Առաջիկա մրցաշրջանում Աբուրջանիան կխաղա «Սեւիլիայի» երկրորդ թիմում:

Վրացի ֆուտբոլիստը 2016-ի ձմռանն էր Կիպրոսի «Անորտոսիսից» տեղափոխվել «Խիմնաստիկ» եւ 16 խաղում խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում