22:51  ,  18 օգոստոսի, 2016

Դիեգո Սիմեոնեի որդին տեղափոխվեց «Ջենոա»

Իտալական «Ջենոան» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է:

Անցած մրցաշրջանում Ջովանի Սիմեոնեն հանդես է եկել արգենտինական «Ռիվեր Փլեյթում» եւ 34 խաղում խփել է 12 գոլ:

Արգենտինայի հավաքականի կազմում Ջովանի Սիմեոնեն մասնակցել է Ռիոյի Օլիմպիական խաղերին: Արգենտինան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում