17:34  ,  3 հուլիսի, 2012

Հայ գրոսմայստերը` միջազգային հուշամրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) դարձավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում արագ շախմատի ձեւաչափով անցկացված Ադոլֆ Անդերսենի հուշամրցաշարի հաղթող: Սկզբում նա հաջող հանդես եկավ մրցաշարում, ապա նոկաուտ համակարգով ընթացած վճռական մրցախաղերում հաղթեց բոլոր մրցակիցներին, հաղորդում է Armchess-ը:

Եզրափակիչում Հարությունյանը 2:1 հաշվով պարտության մատնեց մեկ այլ հայ գրոսմայստերի` Սերգեյ Կասպարովին (Բելառուս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով