12:33  ,  3 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Միշա Ալոյանն անհաղթահարելի մրցակից չունի

52 կգ քաշային կարգում սիրողական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանի գլխավոր մրցակիցները Լոնդոնի Օլիմպիական խաղերում կլինեն Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի Կուբայի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները, հայտարարել է Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը:

«Մեր հիմնական մրցակիցները Օլիմպիական խաղերում կլինեն 2011թ. աշխարհի փոխչեմպիոն, բրիտանացի Էնդրյու Սելբին, 2007թ. աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ռաշի Ուորենը, 2009թ. աշխարհի փոխչեմպիոն Տուգստսոգտ Նյամբայարը եւ կուբացի Ռոբեյսի Ռամիրեսը:

52 կգ քաշային կարգում եւս մոտ չորս արժանի մրցակիցներ կան Ճապոնիայից, Թաիլանդից եւ այլ երկրներից: Սակայն Միշայի համար այդ ութ մրցակիցներից եւ ոչ մեկն անհաղթահարելի չէ: Միշա Ալոյանը միակ ռուսաստանցի բռնցքամարտիկն է, ով իր քաշային կարգում միջազգային ֆեդերացիայի նախաօլիմպիական վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը:

Կարծում եմ, որ նա Լոնդոնում կացկացնի չորս մենամարտ, եւ դրանցից առաջինը հավանաբար կկայանա օգոստոսի 3-ին:

Այժմ գլխավոր խնդիրը Միշային լավ ֆունկցիոնալ վիճակի հասցնելն է Լոնդոնում` կատարելով անհրաժեշտ ուժային աշխատանքը եւ գրագետ բաշխելով ծանրաբեռնվածությունը»,- Կրավցովի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով