Տեսանյութում ներկայացված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները թուրքական «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում:
Շվեդիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակով՝ 5:2: Հենրիխ Մխիթարյանը եղել է մենկարկային կազմում եւ անցկացրել է առաջին խաղակեսը:
Ընկերական հանդիպում
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ»՝ 5:2
Զլատան Իբրահիմովիչ, 4, Ուեյն Ռունի, 55, 59, 11մ, Մարուան Ֆելաինի, 62, Խուան Մատա, 75 - Սինան Գյումուս, 22, Բրումա, 40
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում