22:58  ,  30 հուլիսի, 2016

«Բարսելոնան» հաղթեց՝ 3:1

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընկերական հանդիպում անցկացրեց շոտլանդական «Սելթիկի» հետ: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով: Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան Արդա Թուրանն ու Մունիրը: «Սելիթիկի» խաղացող Էֆետոբորե Ամբրոսեն դարձավ ինքնագոլի հեղինակ:

International Champions Cup 

«Սելթիկ» - «Բարսելոնա»՝ 1:3

Լեյ Գրիֆիտս, 29 - Արդա Թուրան, 11, Էֆետոբորե Ամբրոսե, 31, ինքնագոլ, Մունիր, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում