22:27  ,  30 հուլիսի, 2016

Իբրահիմովիչի առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդում»

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խփել է առաջին գոլն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Շվեդիայի Գոտեբորգ քաղաքում թուրքական «Գալաթասարայի» հետ ընկերական խաղում 34-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հարվածով աչքի է ընկել արդեն չորրորդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու, Շնեյդերլին, Էրերա, Մխիթարյան, Ռունի, Մարտիալ, Իբրահիմովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում