17:52  ,  30 հուլիսի, 2016

Աշխարհի ֆուտբոլային մարզիչների լավագույն հնգյակը

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն աշխարհի ընթացիկ լավագույն ֆուտբոլային մարզիչն է FourFourTwo-ի վարկածով: Պարբերականը հրապարակել է մարզիչների լավագույն հնգյակը:

Երկրորդ տեղում է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան, որի գլխավորությամբ Մյունխենի «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն: Հուլիսին նա գլխավորեց անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Չորրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հնգյակում է նաեւ «Սեւիլիայի» հետ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած իսպանացի Ունաի Էմերին, որն ամռանը գլխավորեց Փարիզի ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում