16:55  ,  30 հուլիսի, 2016

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանն ու Իբրահիմովիչը փորձառու տղաներ են

Հենրիխ Մխիթարյանն ու Զլատան Իբրահիմովիչն ազատ խոսում են անգլերեն, գիտեն այլ լեզուներ, նրանք փորձառու եւ լավ տղաներ են, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով թիմի նորեկների մասին:

«Էրիկ Բային այնքան էլ լավ չի տիրապետում անգլերենին, բայց խոսում է ֆրանսերեն եւ իսպաներեն, ինչը հեշտացնում է նրա հաղորդակցումը մի քանի թիմակիցների հետ: Էրիկը սովորում է:

Իբրահիմովիչն ունի մեծ էգո եւ բարձր ինքնագնահատական: Բայց դրանք դրսեւորվում են դրական հունով: Զլատանը թիմում համեստ է եւ ընկերասեր: Նա ֆանտաստիկ խաղացող է եւ կապող օղակ է բոլորի համար: Նա խաղադաշտում կարող է գործել բոլոր դիրքերում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է skysports-ը:

34-ամյա Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Սպավում է, որ հետագայում նա կլինի Մոուրինյոյի օգնականը մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում