15:21  ,  30 հուլիսի, 2016

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի թիմը՝ բրոնզե մեդալակիր

Սլովակիայում ավարտված շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը՝ վաստակելով թիմային 14 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն): 9-րդ տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել է սերբերին:

Չեմպիոն է հռչակվել Իրանի հավաքականը՝ 17 միավոր, երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 15 միավոր:

Հայաստանի հավաքականում մարզիչ Արտաշես Մինասյանի գլխավորությամբ ընդգրկված էին Հայկ Մ. Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը եւ Արփինե Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում